Խորապես ափսոսում են, որ սեփական բանակ ստեղծելու որոշում է կայացվել

Խորապես ափսոսում են, որ սեփական բանակ ստեղծելու որոշում է կայացվել

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ խորապես ափսոսում է այն բանի համար, որ Կոսովոն որոշել է սեփական բանակը ստեղծել։ «Ես խորապես ափսոսում եմ, որ նման որոշում է կայացվել, ի հեճուկս ՆԱՏՕ-ի ունեցած մտահոգությունների»,- «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ղեկավարը։ Նա հավելել է, որ եթե փոփոխության ենթարկվի ՆԱՏՕ-ի Կոսովոյում ունեցած անվտանգության ուժերի մանդատը, ապա կառույցը կվերանայի իր գործակցությունը այդ երկրի հետ։ Ստոլտենբերգը նաեւ կոչ է արել Բելգրադին եւ Պրիշտինային պահպանել հանդարտություն եւ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են բերել սրացումների։