Դավիթ Գրիգորյանը չի կարող օբյեկտիվ քննություն տանել. Սեդա Սաֆարյան

Դավիթ Գրիգորյանը չի կարող օբյեկտիվ քննություն տանել. Սեդա Սաֆարյան

Քոչարյանի պաշտպանական թիմը գիտեր, որ սա խախտումներով կայացված վճիռ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի 1»֊ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու Վերաքննիչ դատարանի դատավորի որոշմանը։

Նա նաեւ նշեց, որ կարծում է՝ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը պետք է ինքնաբացարկ հայտնի. «Դավիթ Գրիգորյանը չի կարող օբյեկտիվ քննություն տանել»։