Ձերբակալություններ են իրականացնում

Ձերբակալություններ են իրականացնում

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Նյու Ջերսի նահանգում գյուլենական շարժման մասնակիցների ձերբակալություններ է իրականացնում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, ըստ Չավուշօղլուի, բացի Նյու Ջերսիից, ձերբակալություններ իրականացվում են նաեւ եւս 15 նահանգներում։ Ավելի վաղ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ Թրամփը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աշխատում են Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցի շուրջ։

Նշենք, որ Անկարան Գյուլենին է մեղադրում 2016-ի պետական հեղաշրջման չհաջողված փորձի կազմակերպման եւ իրականացման մեջ։