Հանրային խորհուրդն այսօր  էլի գնացել էր Բաղրամյան 26 

Հանրային խորհուրդն այսօր  էլի գնացել էր Բաղրամյան 26 

Այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրային խորհրդի անդամների  2-րդ հանդիպումը Պալատի վերակազամավորումից հետո։ Քանի որ ՀԽ-ն նոր -նոր տեղափոխվել է այն տարածքներից, որոնք նախկինում վարձակալում էր և նորմալ չեն տեղավորվել, Հանրային խորհրդի անդամները Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ իրենք են գնացել Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26։

Այս մասին տեղեկացանք ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանին հարցնելով, թե ինչ վիճակում է եղել  իրենց մոտ մաքրությունը, դրոշն ինչ վիճակում է եղել։

Ինչպես փոխանցեց Վազգեն Սաֆարյանը՝ խորհրդ 18 անդամներ ներկայացրել են հանրության առաջ ծառացած տարբեր խնդիրների՝ կրթությունից մինչև բնապահպանություն, առողջապահություն։ Վազգեն Մանուկյանն էլ խոսել է Հանրային խորհրդի՝ որպես կառույցի դերի ու նշանակության մասին հանրային կյանքում։ Նիկոլ Փաշինյանն էլ ընդունել է ՀԽ-ի « դերակատարությունը արդի էտապումն»։

«Բոլոր հարցերն էլ հրատապ են, բոլոր հարցերն էլ դրանք ներկայացնողների համար կարևոր են։Վարչապետն, իհարկե, ամեն հարցին չէր արձագանքում,բայց վերջում արձագանքեց կրթական համակարգի հարցերին, կրթությունը ինչ վիճակում է և ինչպես է կառավարությունը մոտենում։ Քաղհասարակության հետ կապված հարցերին անդրադարձավ։ Բայց ժամանակի սղության պատճառով՝ ոչ բոլորին »,-ներկայացրեց Վազգեն Սաֆարյանը։

Նա ինքը Նիկոլ Փաշինյանի մասին բարձրացրել է պետություն-մասնավոր գործընկերությունը պետք է այս ոլորտում ավելի գործուն դառնա, ինչպես եղել է նախորդ կառավարությունների ժամանակ, երբ եղել է որոշակի համագործակցություն։
« Ինչի արդյունքում մեծացել են արտահանման ծավալները և անցած տարվա տվյալներով՝ 2․4 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել և բացասական հաշվեկշիռը, ճիշտ է, երկու անգամ է եղել, բայց եղել են տարիներ, որ 3 անգամ է եղել»,-նկատեց Սաֆարյանը։