ՊԵԿ-ում՝ օպտիմալացում

ՊԵԿ-ում՝ օպտիմալացում

«Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը պետությանը պատճառած 7 մլն դոլարի վնասը վերականգնել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ ՊԵԿ նախագահը որոշ տվյալներ ու մանրամասներ ներկայացրեց։ «Այս 7 միլիոն դոլարի վերականգնման շրջանակներում հարկային մարմնի կողմից քննիչի նկատմամբ ստուգումը, եթե չեմ սխալվում, եղել է մոտ 900 միլիոնի։ Այսինքն՝ 7 միլիոնի պետության վնասը վերականգնվել է, որից հարկային վարչարարությամբ գանձված գումարը կազմում է 2 միլիոնից մի քիչ պակաս»,-հայտնեց ՊԵԿ նախագահը։

Այսինքն, ըստ նրա, պետք է տարանջատել այժմ այս դաշտում կատարված բացահայտումներից մի մասը , որոնք եղել են իսկապես կոռուպցիոն, մի մասը եղել է հարկային մարմինների կողմից իրականացված վարչարարություն։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե սպասվո՞ւմ է օպտիմալացում կամ այն ընթացքի մեջ է, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հաստատեց՝ ասելով, որ, այո, Ամանորի տոներից հետո 128 աշխատակից ազատվել է աշխատանքից՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։

«Դեռևս 2018-ին հոկտեմբերին տեսաչական գործողություններ իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ , որոնց ընդհանուր թվակազմը շուրջ 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված՝ հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցումներ։ ՊԵԿ նախագահը հավաստաիցրեց, թե ուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում , իսկ այս ընթացքում գնահատվել են 580 աշխատակցի կարողությունները օպտիմալացման բնույթը կամ ի՞նչ է կատարվել Դավիթ Անանյանի խոսքով։ Այն է կենտրոնացել է ստուգումների գործառույթը։