Հարցրեցին՝ «հայ ես՞ ապե» ու միանգամից ինձ սկսեցին հարվածել․ ծեծել են վառ արտաքինով երիտասարդի

Հարցրեցին՝ «հայ ես՞ ապե» ու միանգամից ինձ սկսեցին հարվածել․ ծեծել են վառ արտաքինով երիտասարդի

Ֆեյսբուքյան օգտատեր Մաքս Վարժապետյանը տեղեկացնում է, որ անցած գիշերը իրեն ծեծի են ենթարկել  արտաքինի պատճառով, հագին եղել է վառ գույներով զգեստ։

«Ինձ այսօր Կողբացի-Թումանյան փողոցում ծեծել են:
23:50-ի սահմաններում քայլում էի Կարապի Լճի մոտով ու նկատեցի, որ երեք հոգի նայում են վրաս ու հայհոյում են ինձ: Շարունակեցի քայլել ու նկատեցի, որ նրանք ինձ հետապնդում են: Զանգահարեցի ոստիկանություն միանգամից և հաղորդեցի հետապնդման մասին: Նրանք հասան ինձ, կանգնեցրեցին ու հարցրեցին «հայ ես՞ ապե» ես էլ պատասխանեցի, որ «այո հայ եմ» ու միանգամից ինձ սկսեցին ծեծել: Նետեցին փողոց որտեղ մեքենաներ էին ընթանում որոնցից մեկն ինձ հայ-հայա խփում եր: Ու նրանք ինձ բարձր հայհոյում էին, ասում, որ ես հայ կոչվելու իրավունք չունեմ, որ ես տղա չեմ այլ քուրիկ եմ, սակայն նրանք ինձ չէին էլ ճանաչում ու բոլոր ենթադրություները կազմել էին ուղակի իմ արտաքինից, որն ի դեպ շատ սովորական ա, սակայն բնականաբար տարբերվող ու վառ նրանցից:
էս սաղ էղել ա լուսավոր ժամին ու սա արդեն որերորդ դեպքն ա, որ կատարվում ա իմ հետ` վստահ եմ մարդկանց կողմից ովքեր ինձ չեն տեսել երբեք ու չգիտեն թե ես ով եմ: 
Արդյունքում ջարդել են դիմացիս ատամը, վնասել դեմքս, քիթս ու վերևի շրթունքս:
Ուր՞ ա իմ անվտանգությունն ու ապահովությունը: Ե՞րբ ա սա ավարտվելու»,-գրել, է նա ֆեյսբուքյան իր էջում։