Ձերբակալվել է հնդիկ խաբեբա-միլիարդատերը

Ձերբակալվել է հնդիկ խաբեբա-միլիարդատերը

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է հնդիկ գործարար Նիրավ Մոդիին, ով գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Վերջինս կասկածվում է ավելի քան 2 միլիարդ դոլարի խարդախություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Հրապարակման համաձայն, ձերբակալությունը իրականացվել է «Ինտերպոլի» տված սանկցիայի հիման վրա։ Ներկայումս Մոդին գտնվում է մեկուսարանում եւ կկանգնի դատարանի առաջ։ Հիշեցնենք, որ Նիրավ Մոդին հանդիսանում է հնդիկ միլիարդատեր Մեհուլ Չոքսիի զարմիկը։ Երկուսի հանդեպ էլ հետախուզում է հայտարարել Հնդկաստանի հետաքննությունների կենրոնական բյուրոն Փենջաբի ազգային բանկի աշխատակիցների հետ հանցավոր համաձայնությամբ 2 միլիարդ դոլար բանկային ակտիվներից յուրացնելու համար։ Երկուն էլ գտնվում էին փախուստի մեջ եւ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին նրանց հանդեպ հետախուզում էր հայտարարվել։