Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է. Դոմինիկ Ռաաբ

Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է. Դոմինիկ Ռաաբ

Միացյալ Թագավորության առաջին պետքարտուղար, արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դոմինիկ Ռաաբը թվիթերյան իր էջում գրել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ։ 

«Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է և Միացյալ Թագավորության բարեկամը: Այսօր ես խոսեցի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ՝ Արևելյան Միջերկրական ծովում ընթացիկ լարվածությունը, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը և Լիբիայում տիրող իրավիճակը թուլացնելու անհրաժեշտությունը քննարկելու համար»,- գրել է Միացյալ Թագավորության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Նշենք, որ երեկ էլ Չավուշօղլուի և Ռաաբի միջեւ հեռախոսազրույցի մասին գրել էր թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Անկարայի իր աղբյուրներին։