Իշխանության 10 ամենացանկալի փեսացու-հարսնացուները

Իշխանության 10 ամենացանկալի փեսացու-հարսնացուները

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը շատ չամուսնացած աղջիկների սրտեր կոտրեց և լավ առիթ է որպես մխիթարանք հրապարակել դեռևս իր 2-րդ կեսը չգտած իշխանության ներկայացուցիչների ցանկը։

1-ին հորիզոնականը զբաղեցնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար «Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

2-րդ հորիզոնականը ևս մի սուպեր նախարար է զբաղեցնում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։

3-րդը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նախկին մշակույթի նախարար, ՔՊ վարչության անդամ Լիլիթ Մակունցը, առաջին կինը մեր ցուցակում։

4-րդ տեղում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը,

5-րդ տեղում ԱԺ պատգամավոր, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանն է։

6-րդը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր և վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը։

7-րդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

8-րդը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։

9-րդ հորիզոնականում ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ Հայկ Սարգսյանը։

10-րդը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր , «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը։