Վաճառել է սեփական երեխային՝ պարտքերը վճարելու համար

Վաճառել է սեփական երեխային՝ պարտքերը վճարելու համար

Չինաստանի Գույչժոու նահանգի Գույան քաղաքում տեղի բնակիչներից մեկը վաճառել է իր մեկամյա որդուն՝ պարտքերը վճարելու համար։ Այս մասին հայտնում է kratko-news.com-ը։ Հայտնի է, որ տղամարդը եղել է գործազուրկ եւ նաեւ տարված է եղել տարբեր մոլախաղերով։ Նրա պարտքը կազմել է 60 հազար չինական յուան։ Տղամարդը պարտքը վճարելու համար առաջարկել է մի անծանոթ տղամարդու, ով երեխա որդեգրելու ցանկություն է ունեցել, գնել իր որդուն։ Նա նույնիսկ պատմել է հնարավոր խորթ ծնողներին, որ մնացել է առանց ապրելու միջոցների կնոջից բաժանվելուց եւ իր ծնողների մահվանից հետո եւ հարկադրաբար է նման քայլի գնում, քանի որ չի կարող ապահվել լավ պայմաններ երեխայի համար։ Երեխայի վաճառքի գործարքը կայացել է եւ տղամարդը նախկին կնոջը՝ երեխայի մորը, խաբել է, ասելով որ երեխային տարել է տատիկի տուն։ Երեք ամիս անց կինը ինչ որ բան է սկսել կասկածել եւ դիմել է ոստիկանություն։ Կարճ ժամանակ անց երեխային գտել են խորթ ընտանիքի մոտ՝ հարեւան նահանգում։ Երեխայի հորը ձերբակալել են չինական հյուրանոցներից մեկում։ Նրան մեղադրանք է առաջադրվել մարդավաճառության համար։