Յուլյա Նաչալովայի հուղարկավորության ժամանակ խորհրդավոր միջադեպ է եղել

Յուլյա Նաչալովայի հուղարկավորության ժամանակ խորհրդավոր միջադեպ է եղել

Յուլյա Նաչալովայի հետ վերջին հրաժեշտի եկածները խորհրդավոր միջադեպի են ականատես եղել երգչուհու հուղարկավորության ժամանակ։ Ինչպես հայտնում է «Московский комсомолец» պարբերականը, երգչուհու գերեզմանաթմբին է մոտեցել «գերեզմանատան տիրուհին»՝ սեւ եւ սպիտակ մի կատու։ Տրոյեկուրովկսի գերեզմանատան պահակները ասել են, որ «տիրուհին» հազվադեպ է հայտնվում եւ մոտենում գերեզմանաթմբին, իսկ եթե մոտենում է, դա լավ նշան է, ուրեմն հանգուցյալը մաքուր հոգի է ունեցել։ Նաչալովայի հարազատները հիշել են, որ երբ երգչուհու վիճակը կտրուկ վատացել է եւ նրան մի հիվանդանոցից մյուսն են տեղափոխել, հիվանդասենյակներից մեկում մոռացել են նրա մանկական թալիսմանը՝ խաղալիք վագրը եւ երբ գտել բերել են խաղալիքը, նա արդեն կլինիկական մահաքունի ռեժիմի մեջ է մտցված եղել։