Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայտարարություն 
————————
Սույն թվականի օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: 

Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին։
Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ