Աշխարհը կարող է բախվել ռազմական եւ տնտեսական աղետի հետ 

Աշխարհը կարող է բախվել ռազմական եւ տնտեսական աղետի հետ 

Ռազմական հակամարտությունը ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ՝ Թայվան կղզու վերահսկողության համար, կարող է աշխարհի համար տնտեսական եւ ռազմական աղետի վերածվել։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թայվանյան ճգնաժամը զգալիորեն սրացել է այն բանից հետո, երբ Թայվան է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։ Իրավիճակը չի հանդարտվում նաեւ հիմա, երբ Փելոսին արդեն վերադարձել է ԱՄՆ։

«Եթե այն վերածվի պատերազմի՝ ԱՄՆ մասնակցությամբ, ապա հետեւանքներն ուղղակի կլինեն աղետալի»,- գրում է The Telegraph-ը։ Հոդվածում ասվում է, որ Թայվանը թեեւ համեմատաբար փոքր ռեգիոն է, սակայն կարեւոր դերակատարություն ունի համաշխարհային տնտեսության մեջ եւ արտադրում է միկրոչիպերի զգալի քանակություն, որը անհրաժեշտ է ժամանակակից գիտահենք տնտեսության համար։ Բացի այդ, եթե նման ռազմական առճակատում լինի, ապա կխաթարվեն ապրանքների մատակարարման գլոբալ շղթաները, ասված է հրապարակման մեջ։