Հանգցրել են «Հավերժական կրակը»

Հանգցրել են «Հավերժական կրակը»

Անհայտ անձինք Սանկտ Պետերբուրգի Մարսյան դաշտում հանգցրել են «Հավերժ կրակը»։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին, սակայն Լենինգրադի մարզի իրավապահները հաղորդագրություն են տարածել դեկտեմբերի 15-ին։ Հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից, որոնց հանդեպ հայտարարվել է հետխուզում։

Մարսյան դաշտի «Անմար կրակը» կամ «Հավերժական կրակը» բացվել է 1957 թվականին եւ նվիրված է 17 թվականի Փետրվարյան հեղափոխությանը։ Նրա կրակից են վառվել Մոսկվայի Անհայտ զինվորի հուշարձանի կրակը։