Հայտարարությունների տեսքով «փոխհրաձգություն» դաշնակիցների միջեւ

Հայտարարությունների տեսքով «փոխհրաձգություն» դաշնակիցների միջեւ

Թուրքիան պայքարում է ահաբեկչության եւ ոչ թե քրդերի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը։

Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ տնտեսական սանկցիաներ կկիրառի ընդդեմ Անկարայի, եթե վերջինս որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա։

Իբրահիմ Ղալընը նշել է, որ որեւէ տարբերություն չկա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ քրդական զինված կազմավորումների միջեւ եւ հավելել, որ Անկարան ակնկալում է, որպեսզի Վաշինգտոնը հարգի այն ռազմավարական դաշնակցությունը, որն առկա է երկու երկրների միջեւ։