3 անձ դատվում են հավ ու փայտ գողանալու համար

3 անձ դատվում են հավ ու փայտ գողանալու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվումէ է Կարեն Թերզյանի, Արթուր Պետրոսյանի և Արա Աթոյանի դատավարությունը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 10:00-ին, ապօրինի մուտք է գործել Ժաննա Մարկոսյանին պատկանող խորդանոց և գաղտնի հափշտակել զգալի չափերով` 10410 ՀՀ դրամ արժողությամբ 0.612 մետր խորանարդ վառելափայտ և 4 հավ: Երեքի նկատմամբ էլ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։