Միգրանտների փորած թունել է հայտնաբերվել

Միգրանտների փորած թունել է հայտնաբերվել

Ամերիկա-մեքսիկական սահմանին հայտնաբերվել է հերթական թունելը, որը, ամենայն հավանականությամբ, փորվել է միգրանտների կողմից, անօրինական ճանապարհով ԱՄՆ ներթափանցելու համար։ Այն դուրս է գալիս Արիզոնա նահանգ։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։

Համաձայն հրապարակման, չի բացառվում, որ թունելը օգտագործված լինի նաեւ որպես թմրանյութերի փոխադրման համար։ Թունելը հայտնաբերվել է մեքսիկական իշխանությունների կողմից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ նման թունելն է, որը հայտնաբերվում է ու լիկվիդացվում։