Արտարժույթի փոխանակման կետի աշխատակցուհին հաճախորդից գողացել է 41 միլիոն ռուբլի

Արտարժույթի փոխանակման կետի աշխատակցուհին հաճախորդից գողացել է 41 միլիոն ռուբլի

Մոսկվայում գանձապահը հաճախորդից գողացել է 41 միլիոն ռուբլի։ Իրավապահները հետախուզում են հայտարարել մոսկովյան արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակցուհու հանդեպ, ով համարվում է այդ հանցանքի հիմնական կասկածյալը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իրավապահների փոխանցած տեղեկությունները, Ելիսսեւսկի նրբանցքում գտնվող փոխանակման կետ է մտել տեղական ընկերություններից մեկի ղեկավարը, ինկասացիոն ծառայության աշխատակիցների հետ, եւ խնդրել 41 միլիոն ռուբլին փոխել դոլարի։ Փոխանակման կետի աշխատակցուհին էլ պատասխանել է, որ այդքան գումար չկա, պետք է սպասել ու խնդրել է, որպեսզի ֆիրմայի տնօրենը սպասի դրսում։ Ապա վերցրել է գումարն ու դիմել փախուստի։ Հայտարարվել է համա-դաշնային հետախուզում մեղադրյալի հանդեպ։ Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։