Սիրիական Քարայում կեռասի փառատոն է անցկացվել

Սիրիական Քարայում կեռասի փառատոն է անցկացվել

Սիրիայի Քարա քաղաքում կեռասի ավանդական փառատոնն է անցկացվել, որը նվիրված է կեռասի բերքահավաքի ավարտին։ Քարան Դամասկոսից գտնվում է 95 կմ հեռավորության վրա։ Այստեղ դեռ 40 տարի առաջ մարդիկ սկսել են կեռաս աճեցնել, որը հիանալիորեն հարմարվել է տեղի բնակլիմայական պայմաններին։ Մինչեւ պատերազմը, արտադրված կեռասը նույնիսկ արտահանվում էր արտասահման։ Քարան պատերազմի ժամանակ նվաճվեց զինյալների կողմից։ Տեղի բնակիչները դարձան փախստական, մինչեւ կրկին քաղաքում չհաստատվեց խաղաղություն։ Երբ բնակիչները վերադարձան, նրանց թիվ մեկ մտահոգությունը ոչ այնքան քաղաքի վիճակն էր, այլ այգիների, որոնք գտնվում էին քաղաքի հարեւանությամբ գտնվող սարերում։ Կամաց-կամաց քաղաքի բնակիչները սկսեցին հետ բերել կորցրածը, վերականգնել գործարար կապերը եւ տեղի արտադրանքի գովազդման համար էլ ստեղծվեց ամենամյա կեռասի փառատոնը։ Համայնքի գյուղատնտեսական համայնքի ղեկավար Մոհամմադ ալ-Հելյուջը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ արտադրանքը 100 տոկոսով բնական է եւ իրենք որեւէ քիմիական հավելումներ չեն օգտագործում։ Փառատոնի ընթացքում գնահատվում էին ոչ միայն պտղի համային հատկություններն ու տեսքը, որակը, այլ նաեւ տաղավարի ձեւավորումը։