Ռուս բժիշկները սպասում են կորոնավիրուսային ինֆեկցիայի «պայթյունային» տարածմանը

Ռուս բժիշկները սպասում են կորոնավիրուսային ինֆեկցիայի «պայթյունային» տարածմանը

Ռուսաստանում պատրաստվում են կորոնավիրուսային իրադրության «պայթյունային» զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ռուս համաճարակաբան, գիտնական Նիկոլայ Մալիշեւը՝ «ՌԻԱ Նովոստիի»-ի փոխանցման համաձայն։

«Մենք պատրաստվում ենք պայթյունային զարգացմանը, ինչպես ասենք միջուկային ռեակցիայի դեպքում է լինում։ Սկզբում մենք տեսանք թվաբանական ավելացմանը վարակվածների, իսկ հիմա ականատեսն ենք լինում ըստ էության՝ երկրաչափական զարգացմանը»,- ասել է գիտնականը։

Մալիշեւը շեշտել է, որ ամենից կարեւորն այն է, որ չհուսահատվել եւ խուճապի չմատնվել, երբ նման զարգացումը կսկսվի, ու օպերատիվ կերպով ցուցաբերել օգնություն, ում հարկն է։