Պոգբան հաստատել է՝ նա կլքի «ՄՅՈՒ»-ն

Պոգբան հաստատել է՝  նա կլքի «ՄՅՈՒ»-ն

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հաստատել է, որ մտադիր է իր կարիերան շարունակել այլ ակումբում։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը։ «Այս սեզոնի ավարտից հետո, որը լավագույնը եղավ իմ կարիերայում, կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ ուժերս փորձեմ այլ տեղում։ Ես մտածում եմ ինձ համար նոր մարտահրավեր գտնել՝ նոր ակումբում»,- ասել է Պոգբան։ Marca-ն էլ նախօրեին տեղեկացրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում Պոգբային վաճառել իսպանական արքայական ակումբին։ Ինքը՝ մարզիկը, հետաքրքրված է, որպեսզի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», սակայն չի պատրաստվում ճնշել իր ներկայիս ակումբի ղեկավարությանը։ Ընթացիկ սեզոնին Պոգբան 35 խաղ է ունեցել Անգլիական Պրեմիեր լիգայում, խփել 13 գոլ եւ 9 հաջող փոխանցում տվել։