Ոչնչացնում են խորհրդային պատմությամբ հուշարձանները

Ոչնչացնում են խորհրդային պատմությամբ հուշարձանները

Լատվիայի Սեյմը հավանություն է տվել Ռիգայի ազատագրմանը նվիրված խորհրդային հուշարձանի ապամոնտաժման ստորագրահավաքին։ Այս մասին հայտնում է lenta-ն։ Կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 30 պատգամավոր։ Ըստ ստորագրահավաքի նախաձեռնողների, նման հուշարձանները հիշեցնում են սովետական տարիներին լատվիացի ժողովրդի կրած զրկանքները։ Միաժամանակ, նրանք կարծում են, որ նման ստորագրահավաքները հանդիսանում են լատվիացի ժողովրդի ցանկության արտահայտիչները, եւ ժողովուրդը ցանկանում է վերացնել խորհրդային հիշողության սիմվոլները։ Ավելի վաղ Լատվիայի նախագահ Էգալ Եւիթսը հայտարարել էր, որ հուշարձան ապամոնտաժելու կարիք չկա եւ կարելի է ավելի հետեւողական որոշում կայացնել։