Ոչ հեռատես մոտեցում է ՄԻՊ-ի հետ վիճաբանության մեջ մտնելը․ «Նուբարաշենի» ՀԱՊԱԿ-ի նոր տնօրենը՝ գրանցված դեպքի մասին

Ոչ հեռատես մոտեցում է ՄԻՊ-ի հետ վիճաբանության մեջ մտնելը․ «Նուբարաշենի» ՀԱՊԱԿ-ի նոր տնօրենը՝ գրանցված դեպքի մասին


Մոտ 3 ամիս առաջ փոխվեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի»՝ նախկինում «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի» տնօրենը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Նարեկ Վանեսյանը, ում նկատմամաբ և հարուցվեց քրեական գործ, այժմ կետնրոնի տնօրենը նախկինում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն է։ Ձեզ ենք ներկայացնում «Հրապարակի» հացազրույցը Սերգեյ Խաչատրյանի հետ․

- Պարոն Խաչատրյան, կենտրոնը, որը ղեկավարում եք այժմ, բականին բարդ կառույց է, ինչպե՞ս եղավ, որ Դուք թողեցիք փոխնախարարի պաշտոնն ու եկաք այս հիմնարկը ղեկավարելու։ 

-  Ես իմ էությամբ շատ պրակտիկ անձնավորություն եմ, նախորդ բոլոր պաշտոնները, որոնք ես զբաղեցրել եմ, իրականացրել եմ շատ հստակ գործառույթներ՝ կապված հիվանդանոցների վերականգնման հետ, դրանց գործառույթների վերանայման հետ, բարեփոխումների հետ։ Ինձ համար շատ հետաքրքիր է պրակտիկ գործունեություն իրականացնելը, որովհետև մի այլ բան է, երբ դու նախարարությունում թեորիապես և կանոնակարգման ճանապարհով ես իրականացնում այդ ամենը, մեկ այլ բան է, երբ դու այդ բոլոր կարգերն ու որոշումները տեսնում ես գործողության մեջ հիվանդանոցում։ Դա միշտ խնդիր է եղել և՛ նախկինում, և՛ այն ժամանակ, երբ ես եղել եմ փոխնախարար, մինչև ինձ,  և նաև հիմա։ Այն փորձը, որ կուտակել եմ տարիների ընթացքում՝ հիվանդանոցների կառավարման հետ կապված, մարդկային ռեսուրսների հետ կապված, գործառույթների վերանայման, բարեփոխումների, կարծում եմ, որ հիմա եկել է այն ժամանակը, երբ ես դա կարող եմ կիառել կոնկրետ հաստատությունում։ Կոնկրետ այս հիվանդանոցի հետ կապված ինձ առաջարկ է արվել, որ հնարավորություն կա այստեղ գալու՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար, հետո լինելու է մրցույթ, բնականաբար, մրցույթին մասնակցելու եմ ոչ միայն ես, և եթե ես հաղթեմ, կգամ և կշարունակեմ։ Նախկինում՝ նույն այդ պաշտոնավարման ժամանակ ես « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթին եմ մասնակցել ՝ էլի նույն նկատառումներից ելնելով։ Ես զգացել եմ, որ ավելի պրակտիկ գործի անցնելու հնարավորություն եմ ուզեցել տեսնել, և այդ հնարավորության մեջ ուզում եմ տեսնել իմ փորձը, իմ կապերը, նաև միջազգային կապեր կան, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն կա, որոնք կփորձեմ օգտագործեկ կոնկրետ այս հիվանդանոցի մեջ։ Սա է, ուրիշ առիթ չի եղել։ Ես եղել եմ փոխնախարար, ինձ ոչ ոք չի ասել դուրս արի կամ դիմում գրիր, ես ինքս իմ մեջ որոշում եմ կայացրել փոխել բնույթը և ավելի պրակտիկ կերպով անել այդ ամենը»։


- Դուք  նեղ բժշկական մասնագիտացմամաբ հոգեբո՞ւյժ եք։

- Ես հոգեբույժ չեմ։ Օրինակ կարող եմ բերել հիվանդանոցի վրա՝ դա կարող է լինել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը» կամ մեկ այլ բազմապրոֆիլ հիվանդանոց։ Այն  իր մեջ ունի տարբեր մասնագիտացումներով աշխատող ծառայություններ։ Գլխավոր բժիշկը կամ տնօրենը միայն կազմակերպիչներ են։ Ես երբևէ որևէ մի տեղ ինձ տեսնելիս չեմ պատկերացրել, որ պետք է պրակտիկ բժշկություն իրականացնեմ։ Դա մեր հիմնական պահերից մեկն է, երբ որ տնօրենը իր կազմակերպչական և բարեփոխումներ իրականացնելու ունակությունները փոխարինում է վիրահատության գնալով, պրակտիկ բժշկական գործունեություն իրականացնելով։ Այդ ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունենում որպես տնօրեն և որպես բժիշկ հիվանդի հետ շփվելիս։ 
Այս պարագայում մենք ունենք փոխտնօրեն բուժական գծով, որ երկար տարիների փորձ և բարի համբավ ունեցող բժիշկ է, ունենք յուրաքանչյուր բաժնում բաժնի վարիչներ, որոնք մեծ փորձ ունեցող նորմալ հոգեբույժներ են։ Կոնկրետ հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդի բուժման գործընթացին ես չեմ միջամտում ու ցանկություն էլ չեմ  ունեցել երբևէ։ Իմ կազմակերպումը հանգեցնելու է նրան , որ բուժումը իրականացվի արդյունավետ, որակյալ, այն բաժանմունքներն ու ստրուկտուրաները, որոնք գործում են, աշխատեն  համահունչ, համակարգված և ապահովեն որակյալ բուժօգնության տրամադրումը միայն հիվանդի տեսակետից, և մնացած որևէ այլ տեսակետ այլևս չի աշխատի։ Հիմա սկզբունքը դրված է այսպես, որ մենք աշխատենք՝ որպես հիմնական շահառու ունենալով մեր հիվանդին։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում իր շուրջը, ուղղված է մի նպատակի՝ բուժել հիվանդին, ստաբիլացնել իրավիճակը, առողջացնել և դարձնել հասարակությանը պիտանի մարդ, ինչքանով որ դա հնարավոր է։

- Ձեզնից առաջ կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Նարեկ Վանեսյանը։ Նրա օրոք աղմկահարույց դեպք տեղի ունեցավ, երբ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները բացահայտեցին դեպք, երբ քաղաքացուն առանց որևէ հիմքի պահել էին հիվանդանոցում։ Ձեր գալուց հետո հիվանդանոցում ստուգումներ իրականացրե՞լ եք, հիվանդների գործերը ուսումնասիրե՞լ եք։

- Հոգեբուժական հիվանդանոցում տարբեր տեսակի պացիենտներ կան, մենք նույնիսկ ունենք մի բաժանմունք, որտեղ եթե մարդը նույնիսկ հիվանդ է, մենք իրեն հիվանդ չենք անվանում, ինքը կալանավորված անձ է, որը եկել է փորձաքննության, և այդ փորձաքննության ընթացքում պետք է որոշվի ինքը հոգեկան խանգարումներ կամ հոգեկան վիճակի փոփոխություններ ունի՞, թե՞ ոչ։ Իրենց երբևէ այստեղ հիվանդ չեն անվանում։ Այդ տեսակետից մենք ունենք տարբեր տեսակի անձեր։ Կան մարդիկ ովքեր հարկադիր բուժման են, դատարանով իրենց իրավունքը՝ ազատ լինելու, դուրս գալու, տուն գնալու, սահմանափակված է, և մեր պատասխանատվությամբ ինքը գտնվում է այստեղ՝ պարտադիր հարկադիր բուժման՝ միևնույն ժամանակ ունենալով մեծ թվով իրավունքներ։ Ընդհանրապես բոլոր հոգեբուժական հիվանդանոցներում եթե մարդը իր համաձայնությունը չի տալիս, այսինքն՝ ինքը պետք է լինի հոժարակամ, ապա դու իր բուժումն իրականացնելու իրավունք չունես, նույնն էլ այստեղ է։ Եթե բժիշկը տեսնում է, որ հիվանդության նշաններ կան, անպայման հրավիրում է հանձնաժողով, այդ հանձնաժողովի կազմը մենք թարմացրել ենք, 3 հոգու ներկայությամբ որոշում է կայացվում, թե ինչ հիվանդություն կա։

 Եթե կա հոգեկան հիվանդություն, ապա այդ դեպքում հիվանդը շարունակում է մնալ ոչ հոժարակամ, մենք 72 ժամվա ընթացքում ( սա այն դեպքն է, որի մասին Դուք ասում եք) դիմում է դատարան, դատարանի որոշումը կայացնելուց հետո այդ մարդը դառնում է հարկադիր կամ ոչ հոժարակամ բուժվող հիվանդ։ Դա երկարատև գործընթաց է։ Որպես կանոն այդ 72 ժամը շատ դժվար է աշխատում։ Ես տեսնում եմ, որ մենք ժամանակին դիմում ենք դատարաններ, բայց դատարաններից, ծանրաբեռնվածությունից ելնելով, այդ որոշումը, հնարավոր է՝ 72 ժամվա ընթացքում չլինի։ Բայց մենք մինչ 72 ժամը պարտադիր բոլորին դիմում ենք։ Ամեն օր մեզ մոտ տեղի է ունենում գործակարգավարական խորհրդակցություն, ամեն օր ինձ ասում են, թե քանի հոգի է ընդունվել, քանիսն են հոժարակամ, քանիսը՝ ոչ հոժարակամ, իրենց մուտքի ժամը ֆիքսվում է, քանի հոգի ունենք հարկադիր բուժման հիվանդներ, և շատ խիստ հսկողություն է սահմանվում։ Այսինքն՝ օրենքով սահմանված  ցանկացած ժամանակահատված, որը մեզ պարտադրում է գործողություն անել, մենք ապահովում ենք։ Հիմա երբ խոսում ենք հոժարակամ կամ հարկադիր բուժվող հիվանդի մասին, ապա խոսքը մարդու իրավունքի մասին է։ Առաջին օրվանից սկսած ես աշխատանք եմ տանում մեր բժիշկների, բաժնի վարիչների, քույրերի հետ, նույնիսկ սանիտարների հետ, որոնք որ հիվանդապահներ են, հետևյալի վերբարեյալ, որ մեր տեսակետը եղել է զուտ բժշկական, ՄԻՊ գրասենյակի համապատասխան աշխատակիցների հետ մի քանի անգամ արդեն կարճ զրույցներ ենք ունեցել և քննարկել ենք։ Երբ որ հարցին նայում ես միայն մարդու իրավունքների տեսանկյունից , ապա իրենք 100 տոկոսով ճիշտ են ։ Ես բոլորին ասում եմ, որ այդ հարցին պետք է նայել միայն այդ տեսակետից, այսինքն՝ եթե կա օրենք և օրենքով սահմանված իրավունք , ապա այդ իրավունքն անքակտելի է և անխախատելի է, և մեզնից որևէ մեկը՝ այդ թվում նաև ես, իրավունք չունի այդ իրավունքը խախտել կամ չկատարել։ Բայց հոգեկան հիվանդությունը հենց դրանով է շատ սպեցիֆիկ ։ Երբ որ մարդը գալիս է,  բժիշկները իրեն գնահատում են որպես հիվանդ, և գիտեն, որ այդ հիվանդությունը կոնկրետ կարող է վտանգ հանդիսանալ հենց իր՝ պացիենտի համար և իր շրջապատի համար, բայց այդ հիվանդը անընդհատ ասում է, որ ինքը հիվանդ չէ , հրաժարվում է բուժվելուց, մեր միակ անելիքը մնում է այն, որ իրեն բաց թողնենք, բայց հետևանքը բերում է նրան, որ այդ մարդը, լինելով վտանգավոր, դրսում կարող է հանցագործություն կատարել իրենից անկախ, իսկ հետո կարող են մեզ հարցնել՝ ինչո՞ւ չեք բուժել այդ մարդուն, եթե ինքը եկել և ձեզ դիմել է։ Այստեղ մի փոքր հակասություն ունենք։ 72 ժամվա ընթացքում երբ ինքը ագրեսիվ է, երբ ինչ-որ բաներ է ջարդում, ապակի է կոտրում, հիվանդապահին է վնասում, նման դեպքեր ունեցել ենք, այդ ընթացքում մենք միջամտելու իրավունք չունենք, բայց մենք պիտի՞ միջամտենք և իրեն հանգստացնենք, թե՞ ոչ։ Այստեղ խնդիրների թնջուկ կա, դրանք իրավաբանական խնդիրներ են։ Ես հույս ունեմ, որ նոր օրենքը՝ «Հոգեբուժական ծառայության մասին», որը որ պատրաստ է կառավարությունում հաստատավի և գնա ԱԺ, բազմաթիվ հարցերի լուծում կտա։ Մենք նաև մեծ հանդիպում ենք նախապատրաստում ՄԻՊ-ի հետ, իրավապաշտպան կազմակերպություններն էլ պիտի ներկա լինեն, և այս հարցերը բժիշկներին հանձնարարավծ է, այս հանդիպման ժամանակ պիտի այս հարցերը քննարկենք, որովհետև կյանքը իրավիճակներ է ստեղծում, որոնք օրենքներում ամբողջությամբ նկարագրված չեն։ Իհարկե, լավ է, որ այդ ամենը կարգավորված լինի, փաստն այն է, որ կարգավորումը լիարժեք չէ այս պահի դրությամբ։ Մարդու իրավունքների տեսակետից իմ դիրքորոշումը և կոլեկտիվի դիրքորոշումը փոխված է 100 տոկոսով, մենք հարցը դիտարկում ենք բացառապես մարդու իրավունքների տեսակետից  և այդ դաշտում, դրանից դուրս բժշկական հարցերը երբ առաջանան, մենք կխորհրդակցենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու դրա իրավական հետևենքները, նոր հիվանդի շահերից ելնելով իրականացնել որևիցե գործողություն։ Ես համարում եմ, որ ոչ հեռատես մոտեցում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել վիճաբանության հետ ինչ-որ հարցերով։ Մենք՝ բոլորս, նույն դիրքերում  ենք։ Առաջին իսկ օրերից դա է եղել իմ դիրքորոշումը և մենք բոլորս ծառայում ենք հենց հիվանդի իրավունքներին։ 

Շարունակելի