Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը հրաժարական է տվել

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը հրաժարական է տվել

Հրաժարական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՀ պաշտոնական կայքը։ Նրա լիազորությունները պաշտոնապես կդադարեցվեն սեպտեմբերի 12-ից։ Լագարդը թողնելով ԱՄՀ ղեկավարի պաշտոնը, առաջիկայում կնշանակվի Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ։ Հիշեցնենք, որ Քրիստին Լագարդը ԱՄՀ-ն ղեկավարում է սկսած 2011 թվականից, իսկ մինչ այդ եղել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը։ ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Լագարդը հաջորդել է Դոմինիկ Ստրոս-Կանին։