Լոնդոնին սպասվում է «կոշտ Բրեքսիտ»․ Էմանյուել Մակրոն

Լոնդոնին սպասվում է «կոշտ Բրեքսիտ»․ Էմանյուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային սպասում է «կոշտ Բրեքսիտ»։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Մակրոնը հավելել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու «կոշտ» սցենարը հնարավոր է, եթե այդ երկրի պառլամենտը հավանտություն չտա վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած գործարքի համաձայնագրին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեյը հաստատել է «Բրեքսիտի» հետաձգումը, սակայն Եվրախորհրդարանը հակադարձել է, որ հետաձգումն անհնար է մայիսի 23-ից հետո։