ԱՄՆ Միչիգան նահանգի երեք քաղաքներ ապրիլի 24-ն հայտարարել են Հայոց Ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Միչիգան նահանգի երեք քաղաքներ ապրիլի 24-ն հայտարարել են Հայոց Ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ, Լիվոնիա եւ Նովի քաղաքները ապրիլի 24-ը հայտարարել են Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Այս քաղաքների քաղաքապետները ստորագրել են հռչակագիր, համաձայն որի, 2021 թվականի ապրիլի քսանչորսը հայտարարվել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։

Նրանք կոչ են արել իրենց քաղաքացիներին հարգել 1,5 միլիոն նահատակված հայերի հիշատակը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արեւելյան ափի Հայկական ազգային կոմիտեն։