Պատգամավորներին ցանկանում են թլփատել

Պատգամավորներին ցանկանում են թլփատել

Տանզանիայի խորհրդարանի պատգամավոր Ջեքլին Նգոնյանին առաջարկել է իր գործընկեր տղամարդ պատգամավորներին ստուգել, թե ով է թլփատված եւ ով՝ ոչ, իսկ եթե կան չթլփատվածներ՝ նրանց էլ թլփատել, քանի որ թլփատվածությունը նվազեցնում է ՄԻԱՎ վարակի փոխանցման հավանականությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ուշագրավ է այն, որ այս երկրի պառլամենտում պատգամավոր Նգոնյանիի այս առաջարկը լայն աջակցություն է ստացել, թեւ պատգամավորներից մեկն էլ՝ Ջոզեֆ Կեշեկու անունով, դեմ է հանդես եկել՝ այն որակելով որպես ոչ-քաղաքակիրթ եւ բռնի։

Նշենք, որ ՄԻԱՎ-ը հանդիսանում է հիմնական խնդիրը Տանզանիայի հանրային առողջության համակարգում։ Ըստ վիճակագրության, չափահաս բնակչության 5 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է եւ վարակի տարածվածությամբ գրավում է 13-րդ տեղը աշխարհում։