Կհրաժարվեն ածխի օգտագործումից մինչեւ 2030 թվականը

Կհրաժարվեն ածխի օգտագործումից մինչեւ 2030 թվականը

Գերմանիան մինչեւ 2030 թվականը լիովին կհրաժարվի ածխի օգտագործումից։ Այս մասին հայտնում է DW-ն, վկայակոչելով գերմանական ինչպես կառավարական հանձնաժողովի, այնպես էլ առանձին փորձագետների կարծիքները։

Ըստ հաղորդման կարեւոր է այն, որ արդյունաբերական ձեռնարկությունների, փորձագիտական շրջանակների, ինչպես նաեւ արհմիությունների ներկայացուցիչներից բաղկացած խառը հանձնաժողովը նման պատրատակամություն է նկատել գերմանական տնտեսության մեջ հիմնական դերակատարում ունեցող ընկերությունների մոտ։

Խառը հանձնաժողովի ավելի քան քսանժամյա նիստից հետո հաստատվել է նաեւ ածխից հրաժարման գործողությունների ճանապարհային քարտեզը։ «Մենք դա արեցինք»,- պարբերականի վկայությամբ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ռոնալդ Պոֆալլան, նշելով, որ մասնագետների 96 տոկոսը հավանություն է տվել այդ նախագծին։

Նշենք, որ ընդունված նախագիծը նաեւ հաստատվելու է կառավարության կողմից, եւ միայն դրանից հետո կարող է դառնալ կիրառելի։ Նշենք նաեւ, որ դեկտեմբերի վերջին փակվել է նաեւ Ռուրի ավազանի վերջին ածխահանքը։