Միջուկային պատերազմի հավանականությունը ավելացել է

Միջուկային պատերազմի հավանականությունը ավելացել է

Հեղինակավոր The National Interest պարբերականը գրում է, որ Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ աճել է միջուկային պատերազմի հավանականությունը։ Ըստ փորձագետների, գերձայնային զենք ստեղծելու Հնդկաստանի ծրագիրը չարագուշակ քայլ է՝ Պակիստանի հետ սառը պատերազմ մղելու։ Նմանատիպ զենքի ստեղծման պրոցեսը մոտեցնում է երկու երկրների միջեւ միջուկային պատերազմի հավանականությունը։ Նշենք, որ ամեն դեպքում փորձագետները հույս ունեն, որ Պեկինին կհաջողվի իրականացնել հնդ-պակիստանյան առճակատման կարգավորման գործընթացքում՝ հաշտարար միջնորդի իր առաքելությունը։