Մեսսին հույս ունի, որ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»

Մեսսին հույս ունի, որ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հույս ունի, որ Նեյմարը կհեռանա «ՊՍԺ»-ից ու կվերադառնա «Բարսելոնա» Այս մասին հայտնում է Paris United-ը։ Ըստ պարբերականի փոխանցման, Նեյմարը ուրախ չէ Փարիզում եւ ցանկանում է թողնել ֆրանսիական ակումբը։ Մեսսին էլ ձեռքերը ծալած չի նստել ու թիմակիցների հետ ամեն ինչ անում է, դրդելով Նեյմարին հետ վերադառնալ։ Բացի այդ, ըստ El Mundo-ի, արգենտինացի մարզիկն անձամբ է խնդրել ակումբի ղեկավար Բարթոմեուին հետ վերադարձնել Նեյմարին։ Հիշեցնենք, որ Նեյմարը խաղում է փարիզյան ակումբում սկսած 2017 թվականից։ Այն ժամանակ նրա տրանսֆերն արժեցավ 222 միլիոն եվրո։ Նա երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն իր թիմի կազմում։