Նեթանյահուն սպառնացել է Իրանին

Նեթանյահուն սպառնացել է Իրանին

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին կիրառել ունեցած F-35 կործանիչները ընդդեմ Թեհրանի։ Այս մասին նա հայտարարել է կործանիչների կայանման զորակայան այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Իրանը վերջերս սպառնացել էր, որ կոչնչացնի Իսրայելը։ Իրանը պետք է հիշի, որ այս ինքնաթիռները կարող են հասնել ամենուր Մերձավոր Արեւելքում, ներառյալ նաեւ՝ Սիրիա եւ Իրան»,- ասել է Իսրայելի վարչապետը։ Նշենք, որ Իսրայելն առաջին պետությունն է, որ գերնորագույն ինքնաթիռները կիրառել է մարտում։