Զելենսկին մեկնել է Չեռնոբիլ

Զելենսկին մեկնել է Չեռնոբիլ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով մեկնել է Չեռնոբիլ՝ համանուն ԱԷԿ։ Այս մասին հայտնում է հատուկ գոտու հսկողությամբ զբաղվող պետական գործակալությունը։ Այնտեղ նախագահ Զելենսկին ներկա կլինի ԱԷԿ-ի չորրորդ ռեակտորի կործանման հիշատակի հերթական հուշարձանի բացման արարողությանը։ Այցով պայմանավորված լրացուցիչ անվտանգային միջոցներ կձեռնարկվեն հատուկ հսկողության գոտում։