Հիմա մի բան էլ ասեմ՝ դատի կտան. Վանեցյան (տեսանյութ)

Հիմա մի բան էլ ասեմ՝ դատի կտան. Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ առաջիկայում լինելու են ավելի մեծ, հնչեղ բացահայտումներ: Նա նաև նշեց՝ ինչ անում են, անում են բացառապես օրենքի սահմաններում:

Հարցին՝ Սաշիկ Սարգսյանից գումարների վերադարձը ո՞ր օրենքով են արել, ԱԱԾ տնօրենը խորհուրդ տվեց դիմել Քննչական կոմիտեին այդ հարցով: 

Անդրադառնալով իր և ՀՔԾ պետի գաղտնալսման թեմային, Վանեցյանն աաց, որ այդ փաստով հարուցված է քրեական գործ, և ինքն այդ գործով բան չի կարող ասել:

«Ինչ ասել եմ, արդեն լսել եք, հիմա մի բան էլ ասեմ՝ դատի կտան, դրա համար ոչ մի բան չեմ ասում»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: