Քայլ, որը գուցե ոչ մի մարզիչ չէր արել․ Մոուրինյոյի արտասավոր արարքը եզրափակչից հետո

Քայլ, որը գուցե ոչ մի մարզիչ չէր արել․ Մոուրինյոյի արտասավոր արարքը եզրափակչից հետո

Երեկ՝ մայիսի 31-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ աշխարհի ակումբային մակարդակով երկրորդ հեղինակավոր մրցաշարի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը։ Եվրոպա լիգայի գավաթը վիճարկեցին Իսպանիան ներկայացնող «Սևիլյան» ու Իտալիան ներկայացնող «Ռոման»։

Նշենք, որ կիսաեզրափակչում «Ռոման» եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից զրկել էր «Բայեր Լեվերկուզենին», իսկ «Սևիլիան» «Յուվենտուսին»։

Եզրափակչի 90 ու ավելի րոպեները հաղթողին չպարզեցին։ Հիմնական ժամանակը 1-1 ավարտվեց, լրացուցիչ 30 րոպոներում գոլեր չեղան ու թիմերը իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ «Սևիլյան» ի վերջո ավելի ուժեղ գտնվեց ու նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը։ Իսպանական ակումբը իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ այս մրցաշարի հաղթող, իսկ «Ռոմայի» գլխավոր մարզիչ, հանրահայտ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն առաջին անգամ իր կարիերայում դուրս գալով որևէ մրցաշարի եզրափակիչ՝ պարտություն կրեց։ Տեսախցիկները ֆիքսել են, որ Մոուրինյոն հանդիպումից հետո երկրորդ տեղը զբաղեցրած ակումբին տրվող արծադե մեդալը նետել է տրիբունա, որը վերցրել է ֆուտբոլասեր երեխաներից մեկը։