Սա Մարությանի որոշումը չէ, ո՞վ է Հայկ Մարությանը վերջին հաշվով, սա վարչապետի որոշումն է

Սա Մարությանի որոշումը չէ, ո՞վ է Հայկ Մարությանը վերջին հաշվով, սա վարչապետի որոշումն է

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, խոսելով քաղաքապետարանի կողմից մի շարք լրատվամիջոցներին ուղղարկաված «սև թղթերի» մասին, ըստ որոնց պետք է լրատվամիջոցները հնգօրյա ժամկետում ազատեն իրենց ավագանու որոշմամաբ հատկացված տարածքները, ասաց, որ դա Հայկ Մարությանը որոշումը չէ, այլ վարչապետինը, որով նա ցանակնում է ազդել քննադատությամբ հանդես եկեղ լրատվամիջոցների վրա․

«Սա այն նույն ձեռագիրն է, որ որդեգրել են նոր իշխանությունները քննադատական խոսքի նկատմամաբ, այլ տեսակետներ արտահատողների նկատմամաբ, և եթե նկատեք, այն մեդիաները, որոնք այսօր այս ճակատագրին են արժանացել, այս թղթերից ստացել են, իշխանություններին քննադատող մեդիաներից են։  Ես սա դիտարկում եմ մամուլի նկատմամաբ դիտավորյալ ձեռնարկված քայլերից մեկը․ կամ եկեք իշխանական դաշտ, կամ դուրս եկեք։ Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ, ո՞վ է Հայկ Մարությանը վերջին հաշվով, սա վարչապետի կողմից իջեցված որոշում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։