Ռուսական լրտես է ձերբակալվել Շվեդիայում

Ռուսական լրտես է ձերբակալվել Շվեդիայում

Շվեդական անվտանգության ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի, ով կասկածվում է Ռուսաստնի օգտին իրականացրած լրտեսության մեջ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել փետրվարի 26-ի երեկոյան։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը մի անձի մասին է, ով հավաքագրվել է ռուսական հետախուզության գործակալի կողմից եւ աշխատել է հօգուտ ռուսների դիվանագիտական քողարկման տակ։ Ներկայումս շվեդական ոստիկանությունը հավելյալ քննություն է իրականացնում այս առնչությամբ։