Հրդեհ է բռնկվել Հնդկաստանի առեւտրի կենտրոններից մեկում․ կա 15 զոհ

Հրդեհ է բռնկվել Հնդկաստանի առեւտրի կենտրոններից մեկում․ կա 15 զոհ

Հնդկաստանի Գուջարատ նահանգի Սուրհատ քաղաքի առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել հրդեհ։ 15 մարդ ողջ ողջ այրվել է հրդեհի հետեւանքով։ Եւս մի քանիսին տարբեր ծանրության այրվածքներով հոսպիտալացրել են։ Հրդեհը սկսվել է Taxshila առեւտրային համալիրի երրորդ եւ չորրորդ հարկերում։ Այս մասին հայտնում է India Today-ը։ Համացանցում հայտնված կադրերից երեւում է, թե ինչպես են մարդիկ ներքեւ նետվում, կրակից փրկվելու համար։ Տեղի ոստիկանությունը սկսել է հետաքննություն դեպքի առնչությամբ։