Բախումներ բողոքի ակցիայի ժամանակ՝ Սուդանում, կա 24 զոհ

Բախումներ բողոքի ակցիայի ժամանակ՝ Սուդանում, կա 24 զոհ

Սուդանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են եղել ցուցարարների եւ ուժայինների միջեւ, որի հետեւանքով 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Ամենաշատը զոհեր եղել են Գեդերաֆ նահանգում, որտեղ ինը մարդ է զոհվել։ Բողոքի ակցիաները շարունակվում են գրեթե արդեն երկու ամիս։ Ամենասկզբից փողոց էին դուրս եկել Գեդերաֆ եւ Աթբարա քաղաքների բնակիչները։ Երկրի որոշ շրջաններում մտցված է արտակարգ դրություն։