Երբ իրար վիրավորում են աշխարհահռչակ բռնցքամարտիկները

Երբ իրար վիրավորում են աշխարհահռչակ բռնցքամարտիկները

Խառը տիպի մենամարտերի աշխարհահռչկամ մենամարտիկ, Քոնոր Մագրեգորը հայտարարել էր, որ բռնցքամարտի չեմպիոն Պոլի Մալինյաջին «աղքատ շան տղա է»։ Ինչպես հաղորդում է «Советский спорт» հանդեսը, Մալինյաջին որոշել է անպատասխան չթողնել այս վիրավորանքն ու իր հերթին վիրավորական հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Մաքգրեգորին նարկոմանության մեջ։ «Գուցե դու հարուստ ես, սակայն դու նստած ես կոկաինի վրա։ Թույլ մի տուր, որ ուրբաթ երեկոները կուլ տվածդ կեղտը մթագնի ուղեղդ»,- մասնավորապես ասված է Մալինյաջիի հայտարարության մեջ։