Սպանել է երեք հոգու՝ խանդի հողի վրա եւ ինքնասպան եղել

Սպանել է երեք հոգու՝ խանդի հողի վրա եւ ինքնասպան եղել
Սպանել է երեք հոգու՝ խանդի հողի վրա եւ ինքնասպան եղել
Սպանել է երեք հոգու՝ խանդի հողի վրա եւ ինքնասպան եղել

Ռուսաստանի Բաշկիրիայի ինքնավար հանրապետությունում տղամարդը երեք հոգու է սպանել խանդի հողի վրա։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ հրապարակման, 35 տարեկան տղամարդը առավոտյան վաղ՝ ժամը 5-ին վերադարձել է ռեստորանից։ Տաքսու գումար չունենալով, նա իր հեռախոսահամարն էլ տվել վարորդին եւ վարորդը սպասել է, մինչեւ տղամարդը տանից փող բերի եւ իրեն վճարի։ Տղամարդը մտել է տուն, որտեղ նրա եւ կնոջ միջեւ սկսվել է վեճ։ Տղամարդը վերցրել է հրացանը։ Կինը վախեցած դուրս է վազել եւ օգնության կանչել հարեւաններին։ Ամուսինը՝ հետեւել է կնոջը։ Դուրս գալով փողոց՝ նա կրակել է տաքսի մեքենայի վրա եւ վիրավորել վարորդին։ Ապա, սպանել է հարեւանին ու նրա կնոջը։ Երրորդ զոհը՝ հարեւանությամբ ապրող ոստիկանն է եղել, որը փորձել է կանգնեցնել տղամարդուն։ Այս ամենից հետո էլ տղամարդը ինքնասպան է եղել։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։