Կողմ է հակառուսական սանկցիաների ժամկետի երկարաձգմանը

Կողմ է հակառուսական սանկցիաների ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կողմ է, որպեսզի երկարաձգվեն հակառուսական սանկցիաները։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ՔԴՄ կուսակցության պաշտոնական թվիթերյան էջը։ «Անհանգստացած ենք Ռուսաստանի պահվածքով եւ չենք ընդունում Ազովի ծովի միակողմանի օգտագործումը»,- ասել է Մերկելը։ Նշենք, որ առաջիկա երկու օրերին Եվրոպայի խորհրդի նիստի ժամանակ քննարկվելու է Ուկրաինական հակամարտության կարգավորման Մինսկյան պայմանավովածությունների կատարման ընթացքին առնչվող հարցը, եւ այս հարցի հետ կապված զեկույց են ներկայացնելու Անգլեա Մերկելն ու Էմանյուել Մակրոնը։ Այս զեկույցի արդյունքների հիման վրա էլ ԵԽ-ն իր վերաբերմունքն է ձեւավորելու Մոսկվայի հանդեպ։