Սպառնացել է դադարեցնել կառավարության աշխատանքը

Սպառնացել է դադարեցնել կառավարության աշխատանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դժվար թե հաջողվի ֆինանսավորում ապահովել ամերիկա-մեքսիկական սահմանային պատի կառուցման համար եւ ասել, որ այդ դեպքում հնարավոր է ժամանակավորապես դադարեցնի կառավարության գործունեությունը։ Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», այս առնչությամբ Սպիտակ տան ղեկավարը բանակցություններ է վարել Կոնգրեսի երկու պալատների դեմոկրատների խմբակցությունների ղեկավարներ Չաք Շումերի եւ Նենսի Փալոսիի հետ։ Բանն այն է, որ այդ ֆինանսավորումը ներառված է պետական բյուջեում եւ եթե երկու պալատներն էլ հավանություն չտան դրան, ապա պետական հաստատությունները ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը։ Շումերն ու Փալոսին էլ հայտնել են իրենց հերթին, որ ոչ իրենք, ոչ ամերիկացի ժողովուրդը չեն ուզում, որ կառավարությունը փակվի եւ ցանկանում են հասնել պայմանավորվածությունների։ Թեեւ մինչեւ հունվար Կոնգրեսի երկու պալատները հանրապետականների հսկողության տակ կլինի, սակայն առանց դեմոկրատների ձայների նրանք չեն կարողանա ապահովել ֆինանսավորման ծախսերը։ Հիշեցնենք, որ Թրամփը հայցել է 5 միլիարդ դոլար՝ սահմանային անվտանգությունը ուժեղացնելու համար, դեմոկրատները համաձայնել են հաստատել միայն 1,3 միլիարդը։