Երբ կզրկեն Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից․ հարցն օրակարգում է

Երբ կզրկեն  Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից․ հարցն օրակարգում է
Մանվել Գրիգորյան

Գեներալ Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից զրկելու հարցը ընդգրկված է Արմավիրի քաղաքապետարանի հունվարի 25-ի ավագանու նիստի օրակարգում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստին հարցը  օրակարգում չէր ընդգրկվել , քանի որ քաղաքացիներն ավելի ուշ էին այդ նախաձեռնությամբ հանդես եկել։

Հարցին՝ այս ընթացքում ստորագրահավաքին միացողներ եղե՞լ են, նա պատասխանեց․ «Չգիտեմ՝ պրոցեսը շարունակվե՞լ է , թե՞ ոչ, մենք ֆիքսել ենք արդեն, որ այդ հարցն օրակարգում է լինելու, ստորագրահավաքի անհրաժեշտություն էլ չկա, որ հարցը բերվի օրակարագ, բայց դրանից հետո տեղյակ չեմ՝ շարունակվել է ստոագրահավաքը, թե ոչ։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ, եթե շարունակվեր, ապա միացողներ կլինեին»։

Խուդաթյանը չցանկացավ նաեւ իր կարծիքը հայտնել  այդ հարցի շուրջ՝ նշելով, որ դա ինչ-որ կերպ կարող է կաշկանդել ավագանու անդամներին քվեարկելիս։

Նրա խոսքով՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից, օրինակ, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը եւս ունեն «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում, նրանց այդ կոչումից զրկելու հարցը եւս արմավիրցիները եւ ավագանին պետք է որոշեն։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հանդիսանում է «Արմավիրի պատվավոր քաղաքացի»՝ սկսած 2006 թվականից: