Գլխավոր դատախազը ներկայացավ Քոչարյանի վերաբերյալ նիստին

Գլխավոր դատախազը ներկայացավ Քոչարյանի վերաբերյալ նիստին

Քիչ առաջ դատական նիստերի դահլիճ եկավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նշենք, որ առավոտ 11։00-ից մեկնարկած նիստին մասնակցում էին միայն 3 դատախազը։

Քոչարյանի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցի քննարկմանը պաշտպանական կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը։ Այժմ ելույթ է ունենում Ռոբերտ Քոչարյանը։

Այնուհետեւ նիստերի դահլիճ են գալու Արցախի նախկին եւ ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն՝ առաջարկելով անձնական երաշխավորությամբ փոփոխել Քոչարյանի խափանման միջոցը։