Բանտարկյալները կստանան բանտախցերի բանալիները

Բանտարկյալները կստանան բանտախցերի բանալիները

Մեծ Բրիտանիայում բանտարկյալների պահման նոր կանոնների համաձայն, առաջարկում է բանտարկյալներին տրամադրել իրենց բանտախցերի բանալիները՝ լավ վարքագիծ ցուցաբերելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Արդարադատության նախարարությունը։ Ըստ հրապարակված նախագծի, այդ կերպ բրիտանացի արդարադատության նախարարության ներկայացուցիչները ցանկանում են տեղական իշխանությունների ուշադրությունը բեւեռած լինել բանտարկյալների՝ լավ վարքագծի համար պարգեւատրումներին։ Ենթադրվում է, որ պարգեւտարումների հարցում, որի շրջանակում դիտարկվում է նաեւ բանտախցի բանալին տալը, որոշումներ կկայացնեն բանտերի ղեկավարները։