Բոսնիան ու Հերցեգովինան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ-2020»-ին

Բոսնիան ու Հերցեգովինան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ-2020»-ին

Բոսնիան եւ Հերցեգովինան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ -2020» համաեվրոպական երգի մրցույթ-փառատոնին, որը տեղի կունենա Նիդերլանդներում։ Այս մասին հայտնում է BHRT-ն։

Բանն այն է, որ այդ երկրի հանրային հեռարձակողը մեծ պարտքեր ունի Եվրոպական հեռարձակողների միությանը, որը դեռ մարված չէ ու արդեն չորս տարի է, ինչ դրա պատճառով նախկին հարավսլավական այս երկրի բնակիչները զրկված են «Եվրատեսիլից»։ Այս տարի էլ ազգային հեռարձակողի ֆինանսական վիճակը կայուն չէ, ինչը նշանակում է, որ պարտքերը չեն մարվի ու 2020 թվականին էլ չեն մասնակցի «Եվրատեսիլին»։