Հակառակորդը հրադադարը խախտել է 220 անգամ

Հակառակորդը հրադադարը խախտել է 220 անգամ

Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 10-16-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից մեր դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: