Նախարարը հերքել է բյուջետային միջոցների փոշիացման մեղադրանքները

Նախարարը հերքել է բյուջետային միջոցների փոշիացման մեղադրանքները

ԱՄՆ Ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն հայտարարել է, որ իրեն վերագրվող՝ բյուջետային միջոցների փոշիացման մեղադրանքները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ «Երեսուն տարվա պետական ծառայությունից հետո ես չեմ կարող հաստատել հազարավոր դոլարների ծախսերը՝ պաշտպանելով ինձ ու ընտանիքիս՝ կեղծ մեղադրանքներից»,- ասել է Զինկեն, խորհուրդ տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կենտրոնանալ ձեռքբերումների վրա։ «Ինձ համար պատիվ է ծառայել ամերիկացի ժողովրդին որպես ներքին գործերի նախարար։ Ինձ դուր է գալիս աշխատել նախագահի հետ եւ ես հպարտ եմ այն լավ գործերով, որ կատարել ենք միասին»,- ասել է Զինկեն։ Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի կեսերին ԱՄՆ ՆԳՆ տեսչական մարմինը հրապարակել էր զեկույց այն մասին, որ ՆԳ նախարար Զինկեն չարաշահել է բյուջետային միջոցների օգտագործման կանոնները եւ ծառայողական մեքենան օգտագործել է իր եւ իր ընտանիքի անդամների անձնական կարիքների համար։ Բացի այդ նա անցյալ տարի արձակուրդն անցկացրել է Թուրքիայում եւ Հունաստանում, իր հետ որպես թիկնապահ տանելով նաեւ մի ոստիկանի, որը բյուջեի վրա նստել է 25 հազար դոլար։