Երգչուհի Յուլյա Չիչերինան «Ֆեյսբուքը» որակել է որպես ամերիկյան հոգեբանական զենք

Երգչուհի Յուլյա Չիչերինան «Ֆեյսբուքը» որակել է որպես ամերիկյան հոգեբանական զենք

Ռուսաստանցի երգչուհի Յուլյա Չիչերինան հայտարարել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հանդիսանում է ամերիկյան հոգեբանական զենքը։ Նման հայտրարությամբ Չիչերինան հանդես է եկել այն բանից հետո, երբ իր գրառումները, նվիրված Ուկրաինայում տիրող կացությանը, սոցցանցը արգելափակել է։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ «Պարզապես իմացեք, որ «Ֆեյսբուքը» հանդիսանում է ամերիկյան հետախուզության հոգեբանական զենքը։ Վերջինիս հաշվին արդեն մի քանի հեղափոխություններ են, ու բազմաթիվ մահեր։ Մարկ Ցուկերբերգը փորձում է ռուսներին ու ուկրաինացիներին իրար դեմ հանել»,- ВКонтакте-ի իր էջում գրել է Չիչերինան։ Նրա ներկայացուցչ Օլեգ Գենենֆելդն էլ հավելել է, որ երգչուհին որեւէ հավելյալ մեկնաբանություն չի անի այս թեմայով, քանի որ այն, ինչ ուզեր է ասել, արդեն ասել է գրառման մեջ։