Միջազգային տիեզերակայանում տագնապի ազդանշանն է սկսել աշխատել

Միջազգային տիեզերակայանում տագնապի ազդանշանն է սկսել աշխատել

Միջազգային տիեզերակայանի ռուսական սեգմենտում սկսել է աշխատել տագնապի ազդանշանը Dragon նավից այն բանից հետո, երբ վերջինս սկսել է հպվել Crew Dragon նավին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, տիեզերագնացները զեկուցել են Երկիր մոլորակի դիսպետչերական կայանին, որ խափանում է տեղի ունեցել թթվածնի գեներացիայի համակարգում։ Կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ տագնապը այսպես ասած եղել է կեղծ։